«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ
«Գախարիա Վրաստանի համար» կուսակցության թիմը խորհրդարանում հանդիպում է ունեցել Ամերիկայի Կոնգրեսի պատվիրակության հետ։ Տեղեկությունը տարածում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է կուսակցության հայտարարությունում, կարևոր է, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Վրաստանին և վրաց ժողովրդին։
«Հանդիպման ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի աշխատակիցներին տրամադրվեց տեղեկատվություն «Վրացական երազանք» ռեժիմի կողմից վերջին տարիներին փոխված արտաքին կուրսի, ժողովրդավարական ետընթացի, մարդու իրավունքները սահմանափակող ճնշող օրենքների, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական թիմի օրենսդրական նախաձեռնությունների և հետևողական քաղաքականության մասին։
Այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակի Վրաստանի և վրաց ժողովրդի աջակցությունը՝ ժողովրդավարության զարգացման և եվրատլանտյան ձգտումների ճանապարհին։ Հույս ունենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական հարաբերությունները կվերականգնվեն, և Ամերիկայի աջակցության շնորհիվ Վրաստանը կկարողանա վերադառնալ ժողովրդավարական զարգացման անդառնալի ուղուն», – ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։