«Գախարիան հանուն Վրաստանի» անդամները հանդիպել են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ
«Գախարիան հանուն Վրաստանի» անդամները հանդիպել են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամներ, պատգամավոր Գիորգի Շարաշիձեն և քաղաքական խորհրդի անդամ Աննա Բուչուկուրին Վրաստանի խորհրդարանում հանդիպել են ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Չարլզ Յոկի և Պիտեր Անդրեոլի հետ։

Այս մասին տեղեկատվություն է տարածում «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը։

«Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գախարիան հանուն Վրաստանի» թիմի գործունեությունը, հատուկ շեշտը դրվել է Վրաստանի արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև կուսակցության կողմից նախաձեռնված բանաձևի վրա՝ Ռուսաստանի Դաշնության և այսպես կոչված Հարավային Օսիայի Ինքնավար Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի պատասխանի վերաբերյալ, որի վերաբերյալ, ցավոք, «Երազանք»-ը մինչ օրս չի արտահայտվել», – ասվում է կուսակցության տարածած տեղեկատվության մեջ։