Գաստրոէնտերոլոգ Ստյուարտ Ֆինկել. Ես հետազոտությունն անցկացրել եմ վրացական օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն, հիվանդի ֆիզիկական զննություն չեմ կատարել
Գաստրոէնտերոլոգ Ստյուարտ Ֆինկելը հայտարարում է, որ ֆիզիկապես չի ստուգել դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին գաստրոէնտերոլոգը հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ քննարկվում է Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը։
Ինչպես նշել է Ստյուարտ Ֆինկելը, Միխեիլ Սաակաշվիլիին տրվել են դեղեր, որոնք հաստատված չեն։
Քրեակատարողական ծառայության ներկայացուցչի հարցին՝ «փորձագետը պարզաբանել է, որ ինքը ծանոթ է Վրաստանի առողջապահության ստանդարտին և օրենսդրությանը, գիտի՞ արդյոք, թե Վրաստանի օրենսդրությամբ որ չհաստատված դեղամիջոցն է տրվել դատապարտյալին, Ստյուարտ Ֆինկելը պատասխանել է. այս մասին տեղեկություն ունեմ, ես ունեմ փաստաթուղթ, որը վերաբերում է լավ փորձի չափանիշներին»:
Սակայն քրեակատարողական ծառայության ներկայացուցչի մեկ այլ հարցին, թե ի՞նչ նկատի ունի չհաստատված դեղեր ասելով, գաստրոէնտերոլոգն ասաց. «Այսինքն՝ այդ դեղերը հայտնի չեն որպես անվտանգ և օգտակար, կարծում եմ՝ Վրաստանում այդ դեղերը հաստատված չեն, քանի որ դրանք հաստատված չեն դեղերի ամերիկյան գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Կարծում եմ՝ հետազոտությունս կատարել եմ վրացական օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն, որ ուղղակիորեն ֆիզիկապես չեմ զննել հիվանդին»։