Գարդիանի. Մեծ Բրիտանիան կշարունակի Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել
Մեծ Բրիտանիան կշարունակի հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային, գրում է Գարդիանի թերթը։
Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ միաժամանակ «Մեծ Բրիտանիան ընդունում է, որ իր և եվրոպական երկրների հնարավորություններն ավելի սահմանափակ են, քան ԱՄՆ-ը»։
«Դրանք այնքան լայնածավալ չեն, որքան ԱՄՆ-ի հնարավորությունները, նրանք չեն զբաղեցնի նրանց տեղը, բայց թույլ կտան Ուկրաինային հարձակման մասին վաղաժամ նախազգուշացում ստանալ»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, այդ թվում՝ արդեն ճանապարհին։ Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տեղեկատվության տրամադրումը։