ԳԱՐԴԻԱՆ. Մեծ Բրիտանիան որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներ ռուսական թիրախները խոցելու համար
Մեծ Բրիտանիան որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել բրիտանական Storm Shadow հրթիռները ռուսական թիրախներին հարվածելու համար։ Այս մասին գրում է ԳԱՐԴԻԱՆ-ը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։
Ըստ աղբյուրների՝ Բրիտանիան, հավանաբար, հրապարակավ չի հայտարարի այս որոշման մասին։
Բրիտանական կողմը չափազանց սադրիչ է համարում Ռուսաստանի վրա հարձակման համար հեռահար հրթիռների կիրառման մասին հրապարակային հայտարարությունը։
«Միանգամայն հավանական է, որ Ուկրաինան կկարողանա օգտագործել Storm Shadow հրթիռները որոշ սահմանափակումներով՝ կանխելու անխոհեմ կամ անհարկի հարձակումները», – գրում է ԳԱՐԴԻԱՆ-ը։
Աղբյուրներից մեկը նաև նշել է, որ առանց նման որոշման Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ այցը Կիև չէր կայանա։