Գարդիան – Ֆրանսիան և Գերմանիան խափանել են եվրոպական կործանիչների համատեղ նախագիծը

10:28, 09.06.2026

Եվրոպական համատեղ մարտական ​​օդային կործանիչների նախագիծը ձախողվել է։ Այս մասին գրում է Գարդիանը՝ հղում անելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը համատեղ որոշման են եկել, որ նախագծին մասնակցող ընկերությունները չեն կարողացել համաձայնության գալ ընդհանուր դիրքորոշման շուրջ, ուստի նախագծի շարունակությունը դարձել է անհնար։

Խոսքը «Ապագայի մարտական ​​օդային համակարգ» ծրագրի մասին է, որը 2017 թվականին մեկնարկել են Մակրոնը և այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Մոտ 100 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի նպատակն էր մինչև 2040 թվականը ֆրանսիական Rafale-ը, Գերմանիայի և Իսպանիայի Eurofighter-ը փոխարինել նոր սերնդի կործանիչով։

Նախագիծը տարիներ շարունակ հետաձգվել էր ֆրանսիական Dassault Aviation ընկերության և եվրոպական ավիատիեզերական Airbus ընկերության միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Հիմնական վեճը վերաբերում էր նախագծի կառավարմանը, տեխնոլոգիաների վերահսկողությանը և մտավոր սեփականության իրավունքներին։ Ֆրանսիան և Գերմանիան նաև տարբեր տեսակետներ ունեին ինքնաթիռի հայեցակարգի վերաբերյալ։

Ֆրանսիան կողմ էր միասնական եվրոպական մոդելի ստեղծմանը, մինչդեռ Գերմանիան կարծում էր, որ իր ռազմական կարիքները տարբեր են, քանի որ ֆրանսիական ավիացիային անհրաժեշտ է միջուկային զենք կրելու և ավիակիրներից գործելու հնարավորություն։

The Guardian-ը գրում է, որ այս նախագծի դադարեցումը համարվում է լուրջ հարված եվրոպական պաշտպանական համագործակցությանը, հատկապես այն պայմաններում, երբ Եվրոպան փորձում է ամրապնդել իր պաշտպանական կարողությունները՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի և ԱՄՆ աջակցության վերաբերյալ աճող անորոշության ֆոնին։

Նմանատիպ