Գարդաբանիում, Քուռ գետում, հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մեկ մարդու դի
Գարդաբանիում, Գրեսի ջրանցքի մոտակայքում, հրշեջ-փրկարարները Քուռ գետում հայտնաբերել են մեկ մարդու մարմին,- ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:
«Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության կառավարման 112 կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարդաբանիի Գրեսի ջրանցքի մոտակայքում՝ Քուռ գետում ձկնորսություն կատարող անձին հոսանքը քշել է և անհետացել ջրի մեջ:
Ծանուցումը ստանալուն պես որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները:
Փրկարարների ինտենսիվ օպերացիայի արդյունքում հրշեջ-փրկարարները Քուռ գետում Գրեսի ջրանցքի մոտակայքում, գտել են մեկ մարդու դի: Մարմինը դուրս է բերվել և ընտանիքի անդամները ճանաչել են նրան», – ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:
Նրանց խոսքով, տեղում եղել են բոլոր համապատասխան ծառայությունները:
«Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 35 հրշեջ, երեք ջրասուզակ, անօդաչու թռչող սարք, լողացող սարք և ներքևի հատուկ սկաներ»,- ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ: