Գարդաբանիում դատարանը երկու անձի դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար
Ռուսթավիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և Գարդաբանիի մունիցիպալիտետում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փաստով երկու մեղադրյալներին դատապարտել 20-20 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Խոսքը Տեխնիկական համալսարանի դեկան Օթար Գելաշվիլիի սպանության դեպքի մասին է։
«Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները ցույց են տվել, որ 2023 թվականի օգոստոսին Գարդաբանիի մունիցիպալիտետի Քարատակլիա գյուղում դատապարտվածները, վրեժխնդրության դրդապատճառով, առանձնակի դաժանությամբ խմբովի, տուժողին պատճառել են կյանքին վտանգ սպառնացող, բազմաթիվ վնասվածքներ։
Տուժածը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է։ Դատախազությունը երկու անձանց էլ մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ի» և «մ» ենթակետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է խմբով, առանձնակի դաժանությամբ)։ Դատարանը երկուսին էլ լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում։