Այսօրվանից Գարդաբանիի մունիցիպալիտետում բացվել է բաց տիպի գյուղատնտեսական շուկան, որտեղ լիովին պաշտպանված են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մշակված բոլոր անհրաժեշտ հանձնարարականները,- այս մասին տեղեկություն է տարածում բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, տեղում աշխատողները և սպառողները ջերմաչափվում են: Աշխատանքային գործընթացն իրականացվում է բժշկական դիմակներով և ձեռնոցներով:
Բաց տիպի առևտրի մեծածախ տարածքում տիրող իրավիճակն առավոտից անձամբ վերահսկում են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին, Քվեմո Քարթլիում պետական լիազոր Շոթա Ռեխվիաշվիլին, Գարդաբանիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռամազ Բուդաղաշվիլին, Սննդամթերքի ազգային կենտրոնի և տեղի ինքնակառավարման ծառայությունները:
Հատկանշական է, որ բաց տիպի գյուղատնտեսական շուկաների բացումը Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի առաջին փուլով հաշվի առնված միջոցառումն է և երկրի տարբեր քաղաքներում, ապրիլի 27-ից իրականացվում է աստիճանաբար: