Գարդաբանիի շրջանի Ղարաջալար գյուղում գործարկվել են կարանտինային սահմանափակումներ (վիդեո)
Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից կայացված որոշման հիման վրա, բարձր համաճարակային ռիսկի պատճառով, Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալար գյուղում գործարկվել են կարանտինային սահմանափակումներ:
ՆԳՆ-ի տարածած տեղեկության համաձայն, Ղարաջալարի մուտքի և ելքի մոտ տեղադրվել են սահմանային անցակետեր, որտեղ ներքին գործերի նախարարության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմում վերահսկելու են կարանտինային սահմանափակումները:
«Իրավապահների կողմից վերահսկվում են նաև գյուղ տանող երկրորդական ճանապարհները:
Կենդանի ուժից բացի, կարանտինային տարածքի մշտական հսկողության գործընթացում կկիրառվեն նաև ԱԹՍ-ներ:
Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ պարտավոր է, ենթարկվել հանրային առողջապահության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին»,- հայտարարում են ՆԳՆ-ում: