Գարդաբանիի մունիցիպալիտետի Վազիանի գյուղում տեղի է ունեցել սպանություն
Գարդաբանիի մունիցիպալիտետի Վազիանիգյուղում տեղի է ունեցել սպանություն: Հաղորդվում է, որ միջին տարիքի տղամարդը սպանել է կնոջն ու քրոջը, իսկ ավելի ուշ՝ ինքնասպանություն գործել:
Սպանության փաստը հաստատում են Ներքին գործերի նախարարությունում։ Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ։
Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով։