Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերը փակել այս պահին չի նախատեսվում, կայացվել է որոշում ջերմաչափման և ընդլայնված թեստավորման մասին
Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերը փակել այս պահին չի նախատեսվում, կայացվել է որոշում ջերմաչափման և ընդլայնված թեստավորման մասին

Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերը փակել այս պահին չի նախատեսվում, կայացվել է որոշում Գաչիանիի բնակավայրի ջերմաչափման և ընդլայնված թեստավորման մասին:

Այս մասյին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Նա պատասխանել է լրագրողների հարցին, նախատեսվում է թե ոչ փակել մունիցիպալիտետի երկու գյուղերը և գործարկել խիստ կարանտինայի ռեժիմ:

«Համակարգող խորհրդի կողմից գյուղերը փակելու մասին որոշում չի կայացվել: Կայացվել է որոշում՝ Գաչիանիի բնակավայրի մուտքերում ջերմաչափում և նաև այդ շրջանում բնակչության ընդլայնված թեստավորում իրականացնելու մասին»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: