Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաթակլիա գյուղում հրազենից երիտասարդ է վիրավորվել
Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաթակլիա գյուղում հրազենից երիտասարդ է վիրավորվել

Հրաձգություն է տեղի ունեցել Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաթակլիա գյուղում։ Անհայտ անձինք կրակ են բացել գյուղում բնակվող երիտասարդի վրա, ով նստած է եղել ավտոմեքենայի մեջ, որից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի։

Վիրավորը տեղափոխվել է Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց։ Նա արդեն վիրահատվել է։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դավիթ Գոգոձեի խոսքով՝ երիտասարդի վիճակը ծանր է։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Հարձակման դրդապատճառը հայտնի չէ։