Գարդաբանի Ղարաջալա գյուղում կնոջ դաժան սպանության մեջ մեղադրյալին դատապերտել են 20 տարվա ազատազրկման
Ռուսթավիի քաղաքային դատարանը ամբողջությամբ մասնավորապես ուսումնասիրեց՝ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և Տ.Մ.-ին, կնոջ դաժան կանխամտածված սպանության, բռնություն գործադրելու և սառը զենք կրելու համար մեղավոր ճանաչեց:
Դատախազության տվյալներով՝ դատապարտյալը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
«Դատական նիստում քննված ապացույցների համաձայն հաստատվեց, որ 2020 թվականի փետրվարի 15-ին, գիշերը, անչափաս երեխայի և կնոջ քրոջ ներկայությամբ, Տ.Մ.-ն խանդի դրդմամբ, կնոջը՝ Խ.Գ.-ին դանակով հարվածել է կոկորդին և մարմնի տարբեր մասերին, իսկ ձեռքի վնասվածքներ հասցրել կնոջ քրոջը: Հանցագործությունը կատարելուց հետո Տ.Մ.-ն թաքնվեց դեպքի վայրից:
Ստացված վնասվածքների հետևանքով Տ.Մ.-ի կինը տեղում մահացել է:
«Իրավապահները ձերբակալել են Տ.Մ.-ին 2020 թվականի փետրվարի 16-ին Գարդաբանի շրջանի Ղարաջալա գյուղում: Քվեմո Քարթլիի շրջանի դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 111.109-րդ հոդվածի 2-րդ մասի, V ենթակետով, 3-րդ մասով, Բ և Ե ենթակետերով (ընտանիքի անդամի կողմից կանխամտածված սպանություն, առանձնահատուկ դաժանությամբ), 126-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն, որը ֆիզիկական ցավ պատճառեց զոհին) և 2381-րդ հոդվածի 1-ին մասով (սառը զենքի կրելու) մեջ: Որպես խափանման միջոց կիրառվեց ազատազրկում», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ: