Գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել է 70 000 000 լարիի արժեթղթեր
Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդով վաճառվել է 70 000 000 լարիի երկամյա արժեթղթեր:
Ազգային բանկի փոխանցմամբ, աճուրդին մասնակցել է 7 կոմերցիոն բանկ: Պահանջը կազմել է 132 010 000 լարի: Նվազագույն տոկոսադրույքը եղել է 8.200 տոկոս, առավելագույնը՝ 8.550 տոկոս:
Արժեկտրոնային տոկոսադրույքը կազմել է 9.375 տոկոս: