Գալիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը
Գիորգի Լուկավային չենք փոխանակել ոչ մեկի հետ, դա 2016 թվականի մարտ ամսին սկսած գործընթացի շարունակությունն էր,-այս մասին լրագրողներին է հայտնել ՊԱԾ-ի վերլուծաբանական դեպարտամենտի փոխղեկավար Կախաբեր Քեմոկլիձեն: Քեմոկլիձեն մասնակցում է Գալիում ընթացող միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը:
Մինչ հանդիպման սկիզբը, Կախաբեր Քեմոկլիձեն Էնգուրիի կամրջի մոտ հավաքված լրագրողների հետ զրուցել է այն հարցերի շուրջ, որոնք վրացական կողմը պետք է բարձրացնի նիստին:
Նրա խոսքերով հիմնական հարցերն են՝ Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող ՝Ռաշիդ Կանջի-Օղլիի փոխանցումը, անօրեն այսպես կոչված «բորդերիզացիան», որը վարչական սահմանի երկայնքով բնակչության համար ստեղծում է հիմնախնդիրներ և բոլոր այն միջադեպերը, որոնք տեղի են ունեցել բռնազավթված տարածաշրջանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan