Գալիս են ավելի բարձր մակարդակի մարզիկներ. Ավարտվեց գոլֆի Վրաստանի բաց առաջնությունը #1TVSPORT
Ավարտվեց գոլֆի Վրաստանի բաց առաջնությունը, որը կազմակերպել էին Վրաստանի գոլֆի ֆեդերացիան և «Թբիլիսի Հիլզը»։ Մրցաշարն տևեց երկու օր : Մասնակցում էին 10 երկրների շուրջ 40 մարզիկներ կանայք և տղամարդիկ:
Վրաստանի գոլֆի ֆեդերացիան գործում է 2007 թվականից և հանդիսանում է Եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ։ Վրաստանի հավաքականը մասնակցել է 2019 թվականի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվել է Լիտվայում։ Ըստ կազմակերպիչների՝ մրցաշարերին հաճախակի մասնակցելը վրացի գոլֆիստներին օգնում է բարձրացնել իրենց ընդհանուր մակարդակը։
Անդրո Շիլակաձե, (Գոլֆի ֆեդերացիայի փոխնախագահ). «Բավականին լարված և հետաքրքիր մրցաշար ստացվեց, ինչի համար մենք շատ ուրախ ենք, քանի որ գոլֆով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է»։
«Գոլֆի Վրաստանի առաջնությունը վաղուց չի անցկացվում, սակայն այն արդեն ավանդական է դարձել և մասնակիցներ են գալիս բազմաթիվ երկրներից։ Ամենակարևորը՝ ավելի բարձր մակարդակի մարզիկներ են ժամանում։ Սա ցույց տվեց վրացի գոլֆիստների մակարդակը, ես կարծում եմ, որ առաջընթացն ակնհայտ է»,- ասում է մրցաշարի կազմակերպիչներից Թամունա Բեցիաշվիլի-Ջերվիսը։