Գալիի շրջանում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է տեղի բնակչությունը
Բռնազավթված Աբխազիայի Գալի շրջանում, անտառում բռնված հրդեհի պատճառով արտակարգ դրություն է: Այս մասին տեղեկացնում է տեղի մամուլը:
Նրանց փոխանցմամբ, Գալիի շրջանում հրդեհի օջախները մի քանի գյուղում և Գալի քաղաքի շրջակայքում են:
Բացի այդ, «Գալ տիվիի» փոխանցմամբ, քամին խոչընդոտում է հրդեհի տեղայնացումը: Հրդեհը տարածվել է մի քանի տան վրա: Տարհանվել է տեղի բնակչությունը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երեք հրշեջ խումբ և 7 հրշեջ մեքենա: