«Գահերի խաղի» նախապատմության մասին HBO-ն նկարահանելու է նոր հեռուստասերիալ

«Գահերի խաղի» նախապատմության մասին HBO-ն նկարահանելու է նոր հեռուստասերիալ: Հեռուստասերիալը կոչվելու է «Վիշապի տուն»: Նախատեսվում է նկարահանել ընդհանուր առմամբ 10 սերիա:

Տարածված լրատվությամբ, նոր հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում մինչ «գահերի խաղի» պատմությունից 300 տարի առաջ: Հեռուստասերիալի ռեժիսորը կլինի Միգել Սապոչնիկը, ով 2016 թվականին նկարահանել է աշխարհահռչակ հեռւոստասերիալի մի քանի սերիա և արժանացել «Էմմի» մրցանակին:

Հատկանշական է, որ «գահերի խաղի» նախապատմության սցենարը գրված է նույնպես Ջորջ Մարտինի վեպի համաձայն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ HBO ընկերությունը հրաժարվել էր նկարահանել «գահերի խաղի» մասին սերիալի նկարահանումներից: Պատճառը անհայտ է:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալի առաջին սեզոնի պրեմիերան կայացել էր 2011 թվականին: