Գաղտնի տեսագրությունների գործով ձերբակալված չորս անձը դատարանի դահլիճից ազատվել է 5000 լարիանոց գրավի դիմաց
Անձնական կյանքը պատկերող գաղտնի տեսագրությունների գործով ձերբակալված չորս անձի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել գրավի դիմաց ազատումը: Զաալ Լատարիան, Զուրաբ Սոլոմնիշվիլին, Թեմուր Իրեմաձեն և Անտոն Ղլոնտին 5000 լարի գրավի դիմաց ազատվել են դատարանի դահլիճից:
Ձերբակալվածների խափանման միջոցը փոխելու կապակցությամբ միջնորդություն է ներկայացրել մեղադրող կողմը: Ինչպես հայտարարել է դատախազը, դրա հիմք է հանդիսացել հայտնաբերած նոր պայմանները:
Իրավապահները անձնական կյանքը պատկերող տեսագրությունների տարածման փաստով իրականացրած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, տեսագրությունների պահպանման և տարածման մեղադրանքով ձերբակալել էին 18 մարդու: Այստեղից 14-ին ազատել էին գրավի դիմաց, իսկ չորսին բանտարկել:
Նրանք բոլորը մեղադրվում են Վրաստանի քրըական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածի առաջին և երկրորդ մասերով: