Գաբրիելիուս Լանդսբերգիս. Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վերջնական տարբերակով ընդունվի, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել Եվրամիության ուղին
Գաբրիելիուս Լանդսբերգիս. Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վերջնական տարբերակով ընդունվի, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել Եվրամիության ուղին

Կարծում եմ, որ լավագույն որոշումը, որ կարող է բերել մեր այսօրվա հանդիպումը, կլինի թարմացում, հրապարակային թարմացում Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների և դեպի Եվրամիություն Վրաստանի ուղու մասին,- այս մասին մինչ Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Եվրոպական խորհրդի նիստում քննարկվելիք հարցերից մեկը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն է։

«Հուսով եմ, որ Եվրամիությունից շատ հստակ ազդանշան կլինի, եթե օրենքը վերջնական տարբերակով ընդունվի, Վրաստանն այլեւս չի կարողանա շարունակել Եվրամիության ճանապարհը։ Հիմնականում որոշում է կայացվելու թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, որը տրվել է որոշակի պայմաններով և պայմանները չեն կատարվել։ Սա նշանակում է, որ թեկնածուի կարգավիճակ այլեւս գոյություն չունի։ Թեկնածուի կարգավիճակը կարող է կասեցվել։ Դա քաղաքականապես հնարավոր է, քանի որ դա դեռ քաղաքական հայեցակարգ է»,- ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։