Գաբրիելիուս Լանդսբերգիս. Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Ցխինվալիի շրջանում Վրաստանի մեկ քաղաքացու սպանությունը և մյուս քաղաքացու առևանգումը
Գաբրիելիուս Լանդսբերգիս. Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Ցխինվալիի շրջանում Վրաստանի մեկ քաղաքացու սպանությունը և մյուս քաղաքացու առևանգումը

Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Ցխինվալիի շրջանում Վրաստանի մեկ քաղաքացու սպանությունը և մյուս քաղաքացու առևանգումը,- սոցցանցում գրում է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Ռուս օկուպանտները կշարունակեն սպանել այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»,- գրում է Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Կիրբալի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերը սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին և ապօրինի ձերբակալել մեկ քաղաքացու։