Գաբրիելիուս Լանդսբերգիս. Կարևոր է, որ բոլոր կուսակցությունները և խորհրդարանի անդամները ցանկություն հայտնեն միանալ համաձայնագրի իրականացմանն ուղղված ջանքերին՝
Գաբրիելիուս Լանդսբերգիս. Կարևոր է, որ բոլոր կուսակցությունները և խորհրդարանի անդամները ցանկություն հայտնեն միանալ համաձայնագրի իրականացմանն ուղղված ջանքերին՝

Շատ կարևոր է, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակը լիովին կարգավորվի, և որ երկիրն ունենա գործող և գործուն խորհրդարան, որտեղ ներկայացված կլինի Վրաստանի քաղաքացիների լիարժեք մանդատը, – այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Եվրամիությունը աննախադեպ օգնություն է ցուցաբերել Վրաստանին՝ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով, և աջակցել է Վրաստանին: Քաղաքական համաձայնագիրը միջնորդվել է Շառլ Միշելի կողմից, և մենք ողջունում ենք բոլոր այն քաղաքական կուսակցություններին, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը: Համաձայնագիրը վերջը չէ, համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր առաջին քայլ է առաջ, բայց այլ քայլերը, որոնք վերաբերում են քաղաքականացված արդարադատության կարգավորմանը, հավակնոտ ընտրական բարեփոխումներին, ինչպես նաև խորհրդարանում ուժերի վերաբաշխմանը, սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Ապրիլի 19-ի համաձայնագիրը պետք է իրականացվի առանց որևէ շեղումների: Ես հորդորում եմ պարոն Մելիային հաշվի առնել իր եվրոպական քաղաքական գործընկերների առաջարկած երաշխիքները: Կարևոր է նաև, որ բոլոր քաղաքական կուսակցությունները և խորհրդարանի ընտրված անդամները ցանկություն հայտնեն միանալ ջանքերին՝ համաձայնագրի անհապաղ կյանքի կոչման համար», – ասաց Գաբրիելիուս Լանդսբերգիսը: