Գաբրիելիուս Լանդսբերգիս. Հրաշք է, որ Ուկրաինան այդքան երկար գոյատևեց, երբ Ռուսաստանի ռեսուրսները վեց անգամ գերազանցում են Ուկրաինայինը
Գաբրիելիուս Լանդսբերգիս. Հրաշք է, որ Ուկրաինան այդքան երկար գոյատևեց, երբ Ռուսաստանի ռեսուրսները վեց անգամ գերազանցում են Ուկրաինայինը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը խստորեն քննադատում է իր եվրոպացի գործընկերներին այն բանի համար, որ չեն կարողացել Ուկրաինային մատակարարել բավականաչափ զինամթերք՝ երկրին հաղթելու համար: Այդ մասին հայտնում է «The Guardian»-ը։

«Հրաշք է, որ դրանք այդքան երկար տեւեցին այն պայմաններում, երբ Ռուսաստանի ռեսուրսները վեց անգամ գերազանցում են Ուկրաինայինը», – հայտարարել է դիվանագետը արտաքին գործերի նախարարության աշխատանքի մեկնարկից առաջ։

Նա կոչ արեց ԵՄ-ին վերջ տալ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու իր տատանմանը, հատկապես, երբ միայն Գերմանիան կատարում է ամենամեծ ներդրումը` 17 միլիարդ եվրո, մինչդեռ Եվրոպան դեռ քննարկում է տարեկան 5 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը:

«Մենք երկու տարի անցկացրեցինք քննարկումների մեջ՝ փորձելով ճանապարհ գտնել Ուկրաինային օգնելու համար, սակայն, ցավոք, դրանից հետո մենք չենք կարողացել ռազմավարական նպատակ ձեւակերպել, թե ինչի ենք փորձում հասնել։ Մենք չենք կարող պնդել, որ դա անում ենք հաղթելու համար։ Եվրոպան պետք է կարողանա 5 միլիարդանոց հիմնադրամ ստեղծել, մինչդեռ միայն Գերմանիան մտածում է 7 միլիարդ եվրո ուղարկելու մասին։ 5 միլիարդ եվրոն եվրոպական 27 երկրների համար մեկ ժամվա խնդիր պետք է լինի»,- ասել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը։