Գաբրիելեիուս Լանդսբերգիս. Հուսամ, մեր վրացի բարեկամները կկարողանան խուսափել առավել խորը ճգնաժամից
Գաբրիելեիուս Լանդսբերգիս. Հուսամ, մեր վրացի բարեկամները կկարողանան խուսափել առավել խորը ճգնաժամից

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելեիուս Լանդսբերգիսը «Թվիթերում» արձագանքել է Նիկա Մելիայի ձերբակալությանը և հույս հայտնել, որ վրացի բարեկամները կկարողանան խուսափել առավել խորը ճգնաժամից:

«Վրդովված եմ տեսնելով, թե ինչ է այսօր տեղի ունենում Թբիլիսիում: Բռնությունը քաղաքական անհամաձայնությունը հաղթահարելու միջոց չէ: Հուսամ, մեր վրացի բարեկամները կկարողանան խուսափել առավել խորը ճգնաժամից: Զսպվածությունը և ժողովրդավարության նկատմամբ հավատարմությունը պետք է լինեն առաջնահերթ»,- հայտարարել է Լանդսբերգիսը: