Գաբոնի տարածքային ջրերում նավից առևանգել են երեք նավաստիների, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացիների
Գաբոնի տարածքային ջրերում կանգնած նավից առևանգել են երեք նավաստիների, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացիների, ասվում է ծովային տրանսպորտի գործակալության հաղորդագրության մեջ։
Ծովային տրանսպորտի գործակալության հաղորդմամբ՝ գործակալության ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել։
«Հարավային Աֆրիկայում Վրաստանի հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 2-ի գիշերը Գաբոնի տարածքային ջրերում խարսխված նավից առևանգել են երեք նավաստի, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի։ Նավում մնացած նավաստիներին վտանգ չի սպառնում։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ակտիվորեն աշխատում է, այդ թվում անձնակազմի և նավատեր ընկերությունների հետ՝ մեր նավաստիներին գերությունից ազատելու համար։
Գործակալության ներկայացուցիչներն արդեն կապվել են ընտանիքի անդամների հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել։
Ելնելով վրացի նավաստիների անվտանգությունից՝ մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ լրատվամիջոցների միջոցով մանրամասներ և անձը հաստատող ցանկացած տեղեկատվություն տարածելուց»,- ասված է Ծովային տրանսպորտի գործակալության հայտարարության մեջ։