«Գաբեդես» շարժման անդամները հավաքվել են Թբիլիսիի Մզուրիի այգու մուտքի մոտ
«Գաբեդես» շարժման անդամները հավաքվել են Թբիլիսիի Մզուրիի այգու մուտքի մոտ, որտեղ վարչապետի և քաղաքապետի մասնակցությամբ այսօր կկայանա վերականգնված պուրակի բացման արարողությունը:
Ըստ շարժման անդամների ոստիկանությունը արգելել է նրանց մուտքը պուրակ: Վերջիններս ի նշան Վրաստանի ոչ առողջ էոլոգիական իրավիճակի ներկայացել են հակագազերով:
«Գաբեդես» -ի անդամները հայտնում են, որ իրենք պլան չունեն խափանելու հանդիսավոր միջոցառումը, բայց ցանկանում են հարցազրույց անցկացնել մայրաքաղաքի քաղաքապետի հետ: