G7-ի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարներն ասում են, որ 19,8 միլիարդ դոլար են մոբիլիզացրել Ուկրաինայի համար

17:03, 20.05.2022

«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները հայտարարել են, որ 19,8 միլիարդ դոլլար են մոբիլիզացրել Ուկրաինայի համար և անհրաժեշտության դեպքում խոստացել են լրացուցիչ ֆինանսական օգնություն,- հաղորդում է «Reuters»-ը:

«2022 թվականին մենք մոբիլիզացրել ենք 19,8 միլիարդ դոլլարի աջակցություն, այդ թվում՝ 9,5 միլիարդ դոլլարի պարտավորություններ՝ օգնելու Ուկրաինային փակել իր ֆինանսական բացը և շարունակել հիմնական ծառայություններ մատուցել ուկրաինացի ժողովրդին», – ասվում է G7-ի հայտարարության մեջ:

«Բացի այդ, մենք ողջունում ենք G7-ի և միջազգային ֆինանսական կառույցների շարունակական աշխատանքը Ուկրաինային հետագա զգալի ֆինանսավորման վերաբերյալ, մասնավորապես Եվրահանձնաժողովի առաջարկը՝ մինչև 9 միլիարդ եվրոյի լրացուցիչ մակրոֆինանսական օգնության վերաբերյալ: Ուկրաինական պետական ​​ձեռնարկություններին և մասնավոր հատվածին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով ծրագրված լրացուցիչ աջակցությունը կազմում է 3,4 միլիարդ դոլար: Մենք կշարունակենք Ուկրաինայի կողքին լինել պատերազմի ընթացքում և դրանից հետո, և պատրաստ ենք ավելին անել, եթե անհրաժեշտ լինի»,- ասվում է փաստաթղթում։

Նմանատիպ