G7-ի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռակոծության վերաբերյալ

10:38, 28.06.2022

G7-ի առաջնորդները, որոնք մասնակցում են Գերմանիայում գագաթնաժողովին, համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռակոծության վերաբերյալ։

«Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ սգալով այս դաժան հարձակման անմեղ զոհերին։ Անմեղ քաղաքացիների վրա հարձակումները ռազմական հանցագործություն են»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մեծ յոթնյակի» առաջնորդներն ասում են, որ պատասխանատվությունը կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մյուս մեղավորները։

Միևնույն ժամանակ, G7-ի առաջնորդները վերահաստատում են իրենց աջակցությունն Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի և Ուկրաինայում 124 օր շարունակվող անհիմն պատերազմի դեմ, և խոստանում են շարունակել ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքի առեւտրի կենտրոնի վրա հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 56 մարդ։

Նմանատիպ