G7 երկրները կոչ են անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար

19:16, 28.06.2022

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» համատեղ կոմյունիկեի մեջ։

«Քանի որ Ռուսաստանը մղում է իր չարդարացված, չհրահրված և անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ, մենք կոչ ենք անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի 2022 թվականի մարտի 16-ի իրավաբանորեն պարտավորեցնող կարգադրությունը՝ կատարելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը», ասված է կոմյունիկեի մեջ։

Միևնույն ժամանակ, G7 երկրներն ընդգծել են Չինաստանի հետ գլոբալ մարտահրավերների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը և կոչ են արել Չինաստանին կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները և նպաստել միջազգային անվտանգությանը։

«Մենք կոչ ենք անում Չինաստանին հավատարիմ մնալ վեճերի խաղաղ կարգավորման ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքին և զերծ մնալ սպառնալիքներից, հարկադրանքից, ահաբեկումից և ուժի կիրառումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ