«Գործ ունենք միջազգային ահաբեկչության հետ և այդ կապակցությամբ հետաքննչական գործողություններ են ընթանում այլ երկրներում». Գախարիա
«Գործ ունենք միջազգային ահաբեկչության հետ և այդ կապակցությամբ հետաքննչական գործողություններ են ընթանում այլ երկրներում»,- այս հայտարարությունը Ներքին Գործերի նախարար Գիորգի Գախարիան արել է երեկ տեղի ունեցած հատուկ գործողությունը մեկնաբանելիս:
Նրա խոսքերով մինչ հետաքննության ավարտը լավ կլինի ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից և վարկածներ տարածելուց:
«Շատ մեծ կորուստ էր և մենք պարտավորենք այս գործը հասցնել մինչև վերջ: Պետք է սպասենք հետաքննության ավարտին, ոչ ոք չունի սեփական կանխատեսումները հրապարակելու իրավունք: Իհարկե կարելի է քննարկել այս հարցը, սական կոչ եմ անում բոլորին սպասել հետաքննության ավարտին: Մենք գործ ունենք միջազգային ահաբեկչական փաստի հետ և հետաքննչական գործողությունները ընթանում են նաև այլ երկրներում»,- նշել է Գախարիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan