Հոգևորական Գիորգի Մամալաձեն բողոքարկիչ դատարանում ընթացող այսպես կոչված «Ցիանիդ»-ի գործով դատավարությունը լքել է ի նշան բողոքի:
Մամալաձեն մինչ հեռանալը հայտարարել է, որ չի վստահում վրաց արդարադատությանը:
Գիորգի Մամալաձեն խոսքով ելույթ ունենալու ժամանակ շնորհակալություն է հայտնել ընտանիքի անդամներին, փաստաբաններին և լրագրողներին:
Դատավորը խնդրել է հոգևորականին մինչ դիմումը պատասխանել միջնորդությանը, ինչի վրա Մամալաձեն պատասխանել է, որ խախտվում են նրա իրավունքները:
«Իմ փաստաբանների ներկայությամբ պահանջում էին, որ ճանաչեի պատրիարքի սպանության նախապատրաստելու մեղքը և անվանեի հայր Դիմիտրիի և Սոսո Օխանաշվիլիի անունները, դրա փոխարեն ինձ խոստանում էին ազատություն: Դատախազության աշխատակիցների և փաստաբանների միջև հարաբերությունները բազմաթիվ անգամ լարվել են: Հաձակվել են նաև իմ եղբոր վրա, սպառնում էին Գիորգի Փանցուլաիային և վկա Իրակլի Փիրցխալավային»,- ասել է Գիորգի Մամալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan