Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գրոյսմանին Վրաստան կատարած այցի կապակցությամբ
Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գրոյսմանին Վրաստան կատարած այցի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության գրասենյակում հանդիպել է ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, ով Վրաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով:

Վարչապետի մամլո ծառայության լրատվությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը այցի և «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովին մասնակցելու կապակցությամբ:

«Պարոն վարչապետ ողջունում եմ ձեզ Վրաստանում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր այցի կապակցությամբ և ընդգծել վերջին ժամանակներում Վրաստանի և ՈՒկրաինայի միջև համագործակցության զարգացող դինամիկան: Ինչպես նաև ցանկանում եմ դրական գնահատել ՈՒկրաինայի նախագահի վերջերս կատարած այցը, որը նոր փուլի անցկացրեց մեր երկրների հարաբերությունները»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Իր հերթին ՈՒկրաինայի վարչապետը խոսել է երկու երկրների միջև բարձրաստիճան համագործակցության նշանակության մասին:

«ՈՒրախ եմ, որ գտնվում եմ Վրաստանում: Ցանկանում եմ ընդգծել մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը: Համոզված եմ այս այցը կնպաստի մեր երկրների միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է Գրոյսմանը: