Վրաստանի վարչպետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Կողմերը խոսել են Վրաստանի, որպես «Արևելյան գործընկերության» առաջատար երկրի ձեռքբերումների, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի և երկկողմ համագործակցության օրակարգի մասին:
Նշվել է, որ Վրաստանը պատրաստ է առավել ակտիվ քայլեր անել Եվրամիությանը մերձենալու համար:
Եվրահանձնաժողովի նախագահը դրական է գնահատել Վրաստանում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև վարչապետին շնորհավորել՝ ՏԻՄ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: