Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում ԱՄՆ
Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում ԱՄՆ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելիի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ հարաբերությունների միջազգային բյուրոի տնօրեն Մայքլ Մակմենը և քաղաքական հարցերով սպա Ռայան Կոենիգը:

Հանդիպման հիմնական թեման երկրների միջև ապագա համագործակցությունն էր:

Հանդիպմանը կողմերը քննարկել են այն նախագծերը, որոնք Վրաստանի ՆԳՆ-ը իրականացնում է՝ սահմանային վերահսկման, միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի, տրեֆիկինգի, թմրանյութերի դեմ պայքարի, կիբերհանցագործության և այլ կարևոր ուղղություններով:

 

Գախարիան դեսպանին ծանոթացրել է նախարարությունում ընթացող բարեփոխումների հետ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին աջակցության համար:

Իր հերթին Յան Կելին հայտարարել է, որ Միացյալ Նանահնգները շարունակելու է Վրաստանի ներքին գործերի նախարարության աջակցությունը և ողջունել է նախարարության կողմից ծրագրված նախաձեռնությունները: