«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի պրեմիերան չի կայանա մինչև 2019 թվականը
«Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերակատար դերասանուհի Սոֆի Թյորներն հայտնել է սերիալի նոր եթերաշրջանի թողարման մասին:
Դերասանուհին նշել է, որ 8-րդ եթերաշրջանը մեծ էկրաններին կբարձրանա 2019 թվականին։ Նա նաև հայտնել է, որ նկարահանման սեզոնը սկսվել է այս տարվա հոկտեմբերին և կավարտվի վեց-յոթ ամիս անց։
«Գահերի խաղը» ամերիկյան սերիալ է, որը հիմնված Է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքի վրա: Սերիալի ստեղծողներն ստացել են «Էմմի»-ի 38 մրցանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդը, որը թողարկվել է օգոստոսի վերջին, հավաքել էր սերիալի համար ռեկորդային 16,5 միլիոն դիտում։