Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության հետևանքով տուժածները կստանան միանվագ օգնություն
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ տուժածներին օգնելու համար Թբիլիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեի ֆոնդից հատկացվել է 17 500 լարի,- այս մասին ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունում:
«Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, Իսանիի շրջանում, Գաբրիել Սալոսի պողոտայում բնակվող 8 ընտանիքին, որոնց նոյեմբերի 22-ին անցկացված հակաահաբեկչական գործողության հետևանքով տուժած բնակարանները ամբողջությամբ ոչնչացվել են, յուրաքանչյուր քաղաքացուն միանվագ օգնության տեսքով կփոխանցվի 500 լարի»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանում: