Ֆումիո Կիշիդայի կարծիքով՝ միջազգային խորացող տարաձայնությունների և Ռուսաստանի միջուկային սպառնալիքների պատճառով միջուկային զինաթափման ճանապարհն ավելի վտանգավոր է դարձել
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի խոսքով՝ միջազգային խորացող տարաձայնությունների և Ռուսաստանի միջուկային սպառնալիքների պատճառով միջուկային զինաթափման ճանապարհն ավելի վտանգավոր է դարձել
Այսպիսի հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետը Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Արարողությանը մասնակցել է 50 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 պետությունների ներկայացուցիչներ։ Ուկրաինական պատերազմի պատճառով միջոցառմանը չեն հրավիրվել Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունները։
Հիրոսիմա քաղաքը ռմբակոծվել է ամերիկյան ուժերի կողմից 1945 թվականի օգոստոսի 6-ին։ Նագասակի քաղաքի հետ մեկտեղ Հիրոսիման միակ վայրն է, որտեղ կիրառվել է միջուկային զենք։ Արդյունքում միայն Հիրոսիմայում մահացել է 100.000 մարդ, իսկ Նագասակիում՝ 70.000 մարդ։