Բակուրիանիում, Դիդվելիի հարակից տարածքում այսօր աշխարհի առաջատար «Դոպելմայեր-Գարավենտա գրուպ» ավստրիական-շվեյցարական ընկերության հետ պայմանագիր է կնքվելու ճոպանուղու շինարարության մեկնարկի հետ կապված:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, ճոպանուղիների շինարարությունը պետք է իրականացվի դահուկներով և սնոուբորդով ազատ ոճի սահքում 2023 թվականի համաշխարհային առաջնության համար՝ Դիդվելիի տարածքում:
Պայմանագիրը կնքելու միջոցառումը բացելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ֆրիսթայլի աշխարհի առաջնության հյուրընկալության իրավունքը Վրաստանը ձեռք է բերել 2018 թվականին: