Ֆրիդրիխ Մերցն իր առաջին միջազգային այցով մեկնել է Ֆրանսիա

14:48, 07.05.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին միջազգային այցով ժամանել է Ֆրանսիա, որտեղ կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնին։

Այս երեկո Ֆրիդրիխ Մերցը կուղևորվի դեպի Լեհաստան և կանցկացնի բանակցություններ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ՝ Եվրոպայի միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ։

Մինչ այդ, Գերմանիայի կանցլերը իշխանությունը ստանձնել է իր նախորդ Օլաֆ Շոլցից և նոր կառավարական կաբինետի հետ համատեղ լուսանկար է արել։

Ֆրիդրիխ Մերցին Բունդեստագը հաստատեց մայիսի 6-ին՝ երկրորդ փորձով՝ 325 ձայնով։

Նմանատիպ