Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց զուգահեռ հաղորդակցության ուղիներ չի բացի Մոսկվայի հետ
Եվրամիությունը միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել՝ պատերազմը ավարտելու նպատակով, – հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նրա խոսքով՝ բանակցությունների պատրաստակամությանը զուգահեռ Եվրոպան Ռուսաստանի հետ «զուգահեռ հաղորդակցման ուղիներ չի բացի»։
«Մենք, իհարկե, միշտ պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների։ Ներկայումս Աբու Դաբիում ընթանում են համակարգված բանակցություններ։ Եթե կարողանանք մեր ներդրումն ունենալ այդ բանակցությունների հետագա բարելավման մեջ, ապա դա կանենք։ Սակայն մենք զուգահեռ հաղորդակցման ուղիներ չենք բացի», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը։