Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարգավորելու դիվանագիտական միջոցները սպառվել են
Ֆրիդրիխ Մերցը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը լուծելու դիվանագիտական միջոցները սպառվել են։
Գերմանիայի կանցլերն այս մասին ասել է Բունդեսթագում ունեցած ելույթում։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը խստորեն քննադատել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հերթական լայնածավալ հարձակման համար։
Մերցի խոսքով՝ «Ռուսաստանի կառավարությունը հանցավոր ռեժիմ է, որը ռազմական ուժ է օգտագործում ամբողջ երկրի գոյությունը կասկածի տակ դնելու համար»։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանի նպատակն է ոչնչացնել Ուկրաինան»։
«Գերմանիայի կառավարությունը կանի ամեն ինչ՝ դա կանխելու համար», – ասել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է Գերմանիայի դերի մեծացման կարևորությունը միջազգային ասպարեզում։
Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ «Գերմանիան ստանձնում է այն առաջնորդական պատասխանատվությունը, որը Եվրոպան ակնկալում է»։ Նույն համատեքստում Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Բեռլինը գործընկերների կարիք ունի, և այս առումով կարևոր է լավ հարաբերություններ զարգացնել իր եվրոպացի հարևանների հետ։