Ֆրիդրիխ Մերցը չի բացառում Ուկրաինային «Taurus» տիպի հրթիռների փոխանցումը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառում Ուկրաինային «Taurus» տիպի հրթիռների փոխանցումը։
«Իհարկե, դա հնարավորության շրջանակում է», – նշել է Մերցը գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է ուկրաինացի զինվորների մի քանի ամսվա ուսուցում։
«Մենք միշտ ասել ենք, ես ինքս եմ ասել, որ «Taurus»-ի համար անհրաժեշտ է մի քանի ամսվա պատրաստություն Ուկրաինայում զինվորների համար», – նշել է Մերցը։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերի խոսքով, «Taurus» տիպի հրթիռների փոխանցումը Ուկրաինային կես կամ մեկ տարվա ընթացքում այսօր օգտակար չի լինի Ուկրաինայի համար։ Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների վերաբերյալ Մերցը նշել է. «Ամեն ինչ, ինչը հնարավոր է անել ապահով իրավական հիմքով, հնարավոր է»։