Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրոպային միասնության՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի չորրորդ տարեդարձի առթիվ։
«Չորս տարի շարունակ ամեն օր ու ամեն գիշեր մղձավանջ է եղել ուկրաինացիների համար, և ոչ միայն նրանց, այլև մեզ բոլորիս համար, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա։ Մենք այն կավարտենք միայն համատեղ ջանքերով, քանի որ Ուկրաինայի ճակատագիրը մեր ճակատագիրն է», – գրել է Ֆրիդրիխ Մերցը X սոցիալական ցանցում։