Ֆրիդրիխ Մերց - Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ ավելի արդյունավետ է եղել, քան հաճախ ներկայացվում է
Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ ավելի արդյունավետ է եղել, քան հաճախ ներկայացվում է,- այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նա ասել է, որ դա վկայում է ուկրաինական զորքերի առաջխաղացումը ռազմաճակատում։
«Փետրվարին Ուկրաինայի զինված ուժերը հասան տպավորիչ տարածքային նվաճումների, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունն ավելի շատ է տուժում պատժամիջոցների և ռազմական գործողությունների ծանրությունից, քան երբեմն կարելի էր ենթադրել», – ասել է Մերցը Բեռլինում ունեցած ելույթում։
Ավելի վաղ ռուսական և ուկրաինական աղբյուրները հայտնել էին փետրվարի սկզբին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանին, ինչպես նաև Զապորոժիեի հարավում ուկրաինական զինված ուժերի հաջող հակահարձակման մասին, այն բանից հետո, երբ Starlink ընկերությունը սահմանափակել է ռուս զինվորականներին հասանելիությունը սեփական կապի տերմինալներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ռուս զինվորականների համակարգումը և մարտական գործողություններ անցկացնելու կարողությունը նույնպես խոչընդոտվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից Telegram-ի դանդաղեցման և արգելափակման պատճառով։