Ֆրիդրիխ Մերց. Ուկրաինայի բնակչության վրա բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն, դիմում եմ Ռուսաստանի նախագահին՝ ավարտեք պատերազմը, մենք կարող ենք խոսել, բայց միայն այն բանից հետո, երբ զենքերը լռեն

18:21, 04.10.2026

Կիևում գտնվող Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա և անցնել բանակցությունների:

Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Կիևում այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա, որը տուժել էր անօդաչու սարքի հարվածի հետևանքով:

Մերցի այցի ընթացքում ռուսական հարձակումների պատճառով մի քանի անգամ միացել են օդային տագնապի ազդանշանները: Մերցի խոսքով՝ մինչ Ուկրաինան պատրաստվում է ձմռանը, երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումներ տեղի են ունենում ամեն օր:

«Այսօր առավոտյան՝ խաղաղ կիրակի օրը, Կիևում հնչեց օդային տագնապի ազդանշանը: Այս պահից ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել․ պարոն Պուտին, ավարտեք այս անմիտ պատերազմը: Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկել պատերազմի ավարտը, սակայն Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն: Այստեղ ամեն օր ռազմական հանցագործություններ են կատարվում: Սա ենթակառուցվածք է, երկիրը պատրաստվում է ձմռանը: Եվս մեկ անգամ դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, Ռուսաստանի նախագահին․ ավարտեք այս պատերազմը: Մենք կարող ենք խոսել, բայց միայն այն բանից հետո, երբ զենքերը լռեն, իսկ զենքերը պետք է լռեն»,- հայտարարել է Մերցը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիև է ժամանել այսօր առավոտյան: Հայտարարվել են Ուկրաինային աջակցության նոր միջոցառումներ, այդ թվում՝ մեկ միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն և հավելյալ 350 միլիոն եվրո՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվում է, որ կողմերը կխոսեն անօդաչու սարքերի և հրթիռների համատեղ արտադրության մասին, այդ թվում՝ 1000 կմ շառավղով գործող հրթիռների վերաբերյալ:

Նմանատիպ