Ֆրիդրիխ Մերց. Վառելիքի գները շատերի համար շատ ծանր բեռ են դարձել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սոցիալական ցանցերում գրել է, որ վառելիքի գները շատ ծանր բեռ են դարձել շատերի համար։
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդի խոսքով՝ դաշնային կառավարությունը աշխատում է իրավիճակը մեղմելու ուղղությամբ և ապագայում կներկայացնի վառելիքի գները նվազեցնելու ծրագիր։
«Վառելիքի գները շատերի համար շատ ծանր բեռ են դարձել։ Ես դա լուրջ եմ ընդունում. դաշնային և նահանգային կառավարությունները աշխատում են իրավիճակը մեղմելու ուղիների վրա։ Մենք այս կապակցությամբ առաջարկ կներկայացնենք», – գրել է Մերցը։