Ֆրիդրիխ Մերց – Կարևոր է որքան հնարավոր է շուտ կառավարություն ձևավորել
Ֆրիդրիխ Մերցը, ով պահպանողական դաշինքի՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդն է, ելույթ է ունեցել էքզիթ փոլի հրապարակումից հետո։
Մերցը խոսել է քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի մասին։
«Հիմա մենք միասին կխոսենք, եւ կարեւոր է, որ հնարավորինս շուտ կառավարություն ձեւավորվի։ Արտաքին աշխարհը մեզ չի սպասում: Աշխարհում բոլորը տեսնում են, որ Գերմանիան ունի վստահելի կառավարություն։ Այսօր մենք տոնելու ենք, իսկ վաղվանից կշարունակենք մեր աշխատանքը»,- ասել է Մերցը, ով ակնկալվում է դառնալ Գերմանիայի կանցլեր։
Նշենք, որ ըստ էքզիթ փոլի արդյունքների, Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական /Քրիստոնյա սոցիալական միություն» (CDU/CSU) պահպանողական դաշինքը առաջատար է Բունդեսթագի արտահերթ ընտրություններում 29 տոկոսով։ Երկրորդ տեղում Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ 19,5 տոկոսով, իսկ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ունի 16 տոկոս։
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի ձախ-ազատական միությունը 90/Կանաչները հավաքում է 13,5 տոկոս: Ձախ կուսակցությունը հավաքում է 8,9 տոկոս, ձախ պոպուլիստական Սառա Վագենկնեխտ միությունը (BSW) հավաքում է 4,7 տոկոս, իսկ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP)՝ 4,9 տոկոս։