Ֆրիդրիխ Մերց․ Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նա վաղ թե ուշ պատերազմի մեքենան կուղղի մեր դեմ

11:56, 04.10.2026
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այցով ժամանել է Կիև։ Ազդարարվել են Ուկրաինային աջակցության նոր միջոցառումներ, այդ թվում՝ 1 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն և հավելյալ 350 միլիոն եվրո՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար։ Գերմանիայի կանցլերի պատվիրակության կազմում է նաև էկոնոմիկայի նախարարը։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ կխոսեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համատեղ արտադրության մասին, այդ թվում՝ 1000 կմ շառավղով գործող հրթիռների։
«Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նա վաղ թե ուշ պատերազմի մեքենան կուղղի մեր դեմ», – Կիև ժամանելիս հայտարարել է Մերցը։
Հատկանշական է, որ Մերցի այցն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հնչեցրած զգուշացման ֆոնին, որը կոչ է անում օտարերկրյա դիպլոմատներին և այցելուներին զերծ մնալ Ուկրաինայի մայրաքաղաք այցելելուց։

Նմանատիպ