«Ֆրիդոմ Հաուսի» կողմից բացթողոմների ճանաչումը խոսում է այն մասին, որ մեր քննադատությունը հարկավոր էր. Իրակլի Կոբախիձեն
«Ֆրիդոմ Հաուսի» կողմից բացթողոմների ճանաչումը խոսում է այն մասին, որ մեր քննադատությունը հարկավոր էր. Իրակլի Կոբախիձեն

Շատ լավ է, որ «Ֆրիդոմ Հաուսի» կողմից հետզհետե տեղի է ունենում բացթողումների ճանաչում,-այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Կոբախիձեն, սխալները ոչ թե Ֆրիդոմ Հաուսինն են, այլ այն կողմնակալ կազմակերպություններինն ու սուբյեկտներինը, որոնք այս կազմակերպությանը փոխանցում են սխալ լրատվություն:

«Գոյություն ունեն մի շարք ոչկառավարական կազմակերպություններ, այդ թվում Վրաստանի նախագահն էլ, որի լրատվությանն էլ հենվում էր «Ֆրիդոմ Հաուսի» հաշվետվությունը: Ցավոք, այս կողմնակալ լրատվության համաձայն ստեղծվել է սխալ հաշվետվություն, մի շարք խախտումներով: Շատ լավ է, որ այս թերությունները ուղղվում են: Սա խոսում է այն մասին, որ մեր քննադատությունը հարկավոր էր»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Հարցին, պետք է ունենա թե ոչ հեղինակավոր կազմակերպությունը, ինչպիսին «Ֆրիդոմ Հաուսն»-ն է, փաստերի վերստուգման անկախ մեխանիզմ, Կոբախիձեն պատասխանել է.

«Իհարկ է հաշվետվության վրա պատասխանատուն այս կազմակերպությունն է: Չեմ կարող ասել, թե ինչն է այս թերությունների պատճառը, որոնք հայտնվել են հաշվետվությունում: Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ այս գործողության մեջ մեծ ավանդ ունեն այն կազմակերպությունները, որոնք Վրաստանից մեր գործընկերներին փոխանցում են սխալ լրատվություն»,-հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, միջազգային ոչկառավարական կազմակերպությունը, Freedom House-ի 2017  թվականի հաշվետվությունում ճանաչել է մեդիահոլդինգ «Իմեդիի» հետ կապված երկու կեղծ փաստ և ուղղել դրանք:

Մինչ այդ Freedom House-ը 2017 թվականի հաշվետվության մեջ ճանաչել էր իր սխալը հանրային հեռարձակողի կապակցությամբ:

Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը անց է կացրել մամլո ասուլիս և զրուցել Freedom House-ի կողմից  գոյություն ունեցող բացթողումների մասին: